Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Ձերբակալումը կարող է տևել մինչև 48 ժամ, որից հետո նրան կարող են մեղադրանք առաջադրել։
Սարկոզիին ձերբակալել են նրա նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով հետաքննության շրջանակում հարցաքննության համար:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2013 թվականից իրավապահները հետաքննում են Սարկոզիի՝ 2007-ի նախագահական քարոզարշավում տեղ գտած հնարավոր խախտումները, մասնավորապես՝ Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի կառավարությունից ֆինանսական միջոցների ներգրավումը:
2007-2012 թվականներին Ֆրանսիան ղեկավարած Սարկոզիի ձերբակալությունը առայժմ պաշտոնապես չի հաստատվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը