Լիտվայի արդարադատության նախարար Միլդա Վայնյուտեն հրաժարականի դիմում է գրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կարծես թե, նախարարությունը պետք է գլխավորի ավելի ուժեղ մեկը, որն անհրաժեշտ բարեփոխումներին վճռական մոտեցում կցուցաբերի»,– ասել է նախարարը։
Վայնյուտեի հրաժարականի պատճառը կոռուպցիոն սկանդալն է: Արդարադատության նախարարության աուդիտի աշխատակիցները պնդում են, որ գերատեսչության ղեկավարությունը խոչընդոտում է ֆինանսական վերահսկողության միջոցառումների անցկացմանը կալանավայրերում։
Նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Վայնյուտեն չի վերահսկում իրավիճակը նախարարությունում։
Թաիլանդի գերագույն դատարանն էլ կալանավորման օրդեր է տվել երկրի նախկին վարչապետ Թաքսին Չինավաթին: Նա ևս մեղադրվում է կոռուպցիայի մեջ և երկար ժամանակ թաքնվում էր արտասահմանում:
Քննությունը համարում է, որ 2001 թվականին լինելով Թաիլանդի վարչապետը՝ Չինավաթը թվականին՝ նրա վարչապետության ժամանակ կայացրած որոշ որոշումների պատճառով հեռահաղորդակցության ոլորտում երկու 2 պետական ընկերությունների պատճառվել է մոտ 2,1 մլրդ դոլարի վնաս:
Ավելի վաղ հեռակա կարգով երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել պետական հողամասեր գնելիս ծառայողական լիազորությունների գերազանցման համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը