ՀՀ կառավարությունը մարտի 6-ի նիստում որոշեց երկու գործերով գումար տրամադրել արդարադատության նախարարությանը՝ եվրադատարանի վճիռներով արդար հատուցման համար:
«Պապոյանն ընդդեմ Հայաստանի» վճռով դուրսգրվեց 3600 եվրո: Քաղաքացու՝ Երևանի կենտրոնում գտնվող փոքրիկ կրպակը կառավարության որոշմամբ քանդել էին՝ տարածքը վաճառելով և առանց փոխհատուցում տալու: Եվրադատարանը վճիռը կայացրել էր 2018թ. հունվարի 11-ին:
4 քաղաքացու 12 հազարական եվրո էլ փոխհատուցեց «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» վճռով:
Խոսքը Եհովայի վկաների մասին է, որոնք դատապարտվել էին բանակում չծառայելու համար:
Վճիռը կայացվել էր 2017թ. հոկտեմբերի 12-ին:
Առաջին վճռի դեպքում մարման վերջնաժամկետը ապրիլի 11-ն էր, երկրորդի դեպքում՝ ապրիլի 12-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը