06 03 2018

Պետական գույքի քանդման մրցույթ, Եվրադատարանում պարտության փոխհատուցում. Կառավարության նիստը



Մարտի 6-ին տեղի է ունենում կառավարության նիստ, որի օրակարգում ներառվել է 46 հարց՝ 21-ը՝ չզեկուցվող, 1-ը` գաղտնի:

Գործադիրը՝

Բացասական կարծիք հայտնեց «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների առաջարկին:

51.600 եվրո փոխհատուցեց Եվրադատարանում մի շարք պարտությունների համար:

Փոփոխություններ և լրացումներ արեց մի շարք օրենքներում:

Սահմանափակեց Եմենի քաղաքացիների մուտքը Հայաստան:

Ավստրալիական միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի Հանրապետության, Կորեայի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատեց:

Գումար հատկացրեց կրթության և գիտության նախարարությանը:

Հավանություն տվեց ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրամ 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին:

Փոփոխություններ արեց պետական բյուջեում:

Ապրանք ներմուծելիս հարկային արտոնություն տվեց մի քանի ընկերությունների:

Համաձայնություն տվեց ՀՀ կառավարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Հավանություն տվեց կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրին:

Որոշ համայնքների գույք նվիրաբերեց, որոշներից էլ գույք կվերցնի:

Հավանություն տվեց Հայաստանում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին:

Ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 7:

Լուծարեց «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն:

 

Կառավարության նիստի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ

Նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ