23 12 2024

Բուռն աղմուկից հետո Տիգրան Ավինյանը սկսեց զարմանալ իր 7,7 մլն դրամանոց ավիատոմսի վրա



 

«Վերջերս մեր ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել մասնավորապես ինձ համար տոմսերը, և անկեղծ ասած, ես նույնպես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից»,- այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց Տիգրան Ավինյանը:

«Ես որոշում եմ կայացրել այդ ծախսը ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն և նաև կանխելով հետագա հարցերը, թե ինչ գումարներով, կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել: Շատ կարևոր եմ համարում հետագա հետևանքները»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին ԱՄՆ չվերթի համար Երևանի քաղաքապետարանը 9 ավիատոմս էր ձեռք բերել, որոնք արժեցել էին 12 միլիոն 465 հազար դրամ։ Ավիատոմսերից միայն մեկը՝ Տիգրան Ավինյանի համար, եղել էր բիզնես դասի՝ 7 միլիոն 650 հազար դրամ արժեքով։

Շուրջ մեկ ամիս անց չէր դադարում Ավինյանի թանկարժեք ավիատոմսի մասին աղմուկը, որից հետո նա կայացրել է որոշում փոխհատուցել ծախսերը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ