«Առավոտ»-ը գրում է․
«2022 թվականի ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի հետեւանքով զոհված Սոնա Մնացականյանի հայրը չի կիսում գլխավոր դատախազի պնդումները, թե բավարար ապացույցների բացակայության արդյունքում է կարճվել ՀՀ վարչապետի շարասյան ղեկավար պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը:
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հսկող դատախազի կողմից դարձյալ որոշում է կայացվել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ուստի քրեական վարույթը կարճվել էր:
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը, որը ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 2022 թվականի ապրիլի 26-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի Սոնա Մնացականյանին, ինչի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն եւ գիտակցության չգալով՝ մահացել է:
«Ինչով է պայմանավորված վարչապետին ուղեկցող շարասյան ռադիոկապի ձայնագրությունների անհետացումը: Վարույթի նյութերով հիմնավորվել է, որ շարասյան ավտոմեքենաների մեջ գործել է ռադիոկապ, բայց ռադիոկապի ձայնագրություն տեղի չի ունեցել տեխնիկական խոտանի պատճառով։ Մինչդեռ, կառավարության համապատասխան որոշումը սահմանում է, որ ռադիոկապը ձայնագրվելուց բացի նաև պետք է արձանագրվեր ՃՈ հերթապահ մասում։ Ասում են՝ ռադիոկապերը փչացած են եղել դեպքից երկու օր առաջ, ո՞նց թե փչացած են եղել: Մեծ դժվարությունների՞ց էր կախված, որ նորոգեին, որ ձայնագրությունները գրանցվեին, պահպանվեին: Շատ անհիմն է նրանց ասածը: Սովորական հոսանքի լար չի կտրվել, որ երկու օր չեն կարողանում սարքել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը