15 10 2024

Ինչո՞ւ պարեկը տարեկան գոնե 1 անգամ չպետք է հանձնի թմրանյութի թեստ․ Ագնեսա Խամոյանը՝ Վահե Ղազարյանին



 

Ազգային Ժողովում կառավորթւոյան հետ հարցուպատասխանին հաջորդած կառավարության նիստում թեման քննարկելու ժամանակ հետևյալ եզրահանգումն ենք անում, որ հանցագործությունները աճել են, որովհետև օրենսդրությունն է փոխվել, նոր քրդատ ունենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Այնուհետև նա հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․

«Մենք 2-3 տարի է լսում ենք, որ տելեգրամ ալիքներով, նաև փոխանցման մեխանիզմներով, նաև թմրանյութը տեղադրողի և վերցնողի միջև ֆիզիկական կապի բացակայության պատճառով հանցավորության սխեմաները դժվար է բացահայտել։ Այս 2-3 տարիներին մենք չենք տեսնում արմատական, ռադիկալ փոփոխություններ և քայլեր այդ ամեն ինչի դեմ պայքարելու համար։ Մենք ունենք թղթի վրա ռազմավարություն, բայց մենք չունենք արմատական քայլեր ու փոփոխություններ։ Ինչո՞ւ է պատկերը այսպիսին։ Ի՞նչ եք պատրաստվում անել»։

Պատգամավորը անդրադարձավ նաև իր կողմից ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է իրավապահ ուժային բլոկի ներկայացուցիչներին՝ ծառայողներին, ոստիկաններին, դատախազներին, քննիչներին, որ վերջիններս տարեկան 2 անգամ պատահակնության սկզբունքով թմրանյութի թեստ հանձնեն։

«Ոստիկանության մասով եմ ուզում իմանալ, ինչպիսի՞ն է եղել ձեր դիրքորոշումը դրա հետ կապված։ Ինչո՞ւ պարեկը, որը կանգնեցնում է մեր քղաքացուն՝ տեսնելու համար, թե արդյոք ալկոհոլ օգտագործել է, թե չի օգտագործել, տարեկան գոնե 1 անգամ չպետք է հանձնի թմրանյութի թեստ, կամ այն ոստիկաններ, որոնք ծառայություն են իրականացնում դպրոցների մերձակա տարածքներում»,- հարցրեց Խամոյանը։

Վահե Ղազարյանի պատասխանը՝ տեսանյութում։  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ