29 08 2024

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին․ Գրիգոր Մինասյան



 

«Սահմանադրական փոփոխությունների գործընթաը ո՞ր փուլում է», - Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարցրեցին լրագրողները։

Նա ի պատասխան ասաց, որ գործընթացը բնականոն հունով առաջ է շարժվում․

«Քննարկել ենք բավականին մանրամասն՝ սահմանադրական փոփոխություններ, թե նոր Սահմանադրություն, ու այստեղ կարծես թե ունենք համաձայնություն, որ մեզ պետք է նոր Սահմանադրություն»,- ասաց Մինասյանը՝ նա նաև նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ