27 08 2024

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 71-ամյա պապիկի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը․ փաստաբան

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 71-ամյա պապիկի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը․ փաստաբան

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար Ալբերտ Առստամյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։

Նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։

Առստամյանը չի հերքել և ընդունել է, որ խնձոր նետողը հենց ինքն էր, սակայն արարքը խուլիգանություն որակելու հետ արտահայտել է անհամաձայնություն։

Վարույթն իրականացվում է քննչական խմբի կազմով։

Լրացում։ Մեղսագրված արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևալ պատիժները՝

1. տուգանք՝ առավելագույնը 1.500.000 ՀՀ դրամի չափով, կամ

2. հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ

3. ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ

4. կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ

5. ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ