05 08 2024

Օգոստոսի 6-ին տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի գործով հերթական դատական նիստը. Սերգեյ Հարությունյան

Օգոստոսի 6-ին տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի գործով հերթական դատական նիստը. Սերգեյ Հարությունյան

Օգոստոսի 6-ին՝ ժամը 17:00-ին Երևան քաղաքի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունենալու Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով հերթական դատական նիստը: Այս մասին հայտնում է վերջինիս փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Հիշեցնեմ, որ արդեն գրեթե 2 ամիս է՝ Գերասիմ Վարդանյանը հերթական քրեաքաղաքական շինծու գործով գտնվում է անազատության մեջ:

ՀԳ. Քաղաքական հետապնդումները հեշտացնելու համար խորհրդարանական մեծամասնությանը խորհուրդ կտամ քրեաքաղաքական և քրեաքաղաքական դատավարության օրենսգրքեր ընդունել...»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք. Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացվող անհնազանդության ակցիաների ժամանակ: Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտարարել էր, որ Վարդանյանի նկատմամաբ տեղի ունեցողը հերթական ճնշում է, ընդդիմադիր խոսքը լռեցնելու փորձ և քաղաքական հետապնդման դրսևորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ