02 08 2024

Արցախցի Արամ Երիցյանի գործով տեղի է ունենում ամոթալի կեղծիք. Ռուբեն Մելիքյան

Արցախցի Արամ Երիցյանի գործով տեղի է ունենում ամոթալի կեղծիք. Ռուբեն Մելիքյան

Պարեկների կողմից բռնության ենթարկված արցախցի Արամ Երիցյանի գործով տեղի է ունենում ամոթալի կեղծիք։ Այս մասին հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Գնալով մեծանում է այն վտանգը, որ ուղղակի հաշվեհարդար են տեսնելու եւ բացարձակ անհիմն կերպով այդ տղային կալանավորելու են, նրա համար, որ այդ հարցը բարձրաձայնել է: Այսօր քննչականը մի կտրած տեսանյութ է տարածել, որում Արամ Երիցյանը բռնություն է կիրառում պարեկների նկատմամբ եւ պատահական չէ, որ այդ տեսանյութի ձայնը անջատած է: Երբ նրան հրավիրել են բաժին, Արամ Երիցյանը համաձայնել է, բայց պարեկները փորձել են ձեռնաշթա կիրառել: Ինչու էին ձեռնաշթա կիրառում, եթե նա համաձայն էր ներկայանալ բաժին»,- ասաց նա:

Հիշեցնենք. Օգոստոսի 1-ին Ռոման Երիցյանը հայտնել էր, որ մոտ 10 պարեկ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորն ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար ու  կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։

Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ բռնության ենթարկված Արամ Երիցյանին տեղափոխել են Արաբկիրի քննչական։ և շուրջ 1 ժամ 20 րոպե է՝ փաստաբաններին չի թույլատրվում այցելել իրենց պաշտպանյալին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ