23 07 2024

Հերթական ճնշումն է և ընդդիմադիր խոսքը լռեցնելու փորձն է, բայց արդյունքի չեն հասնում և չեն հասնի․ փաստաբան



«Հերթական ճնշումն է և ընդդիմադիր խոսքը լռեցնելու փորձն է, հատկապես Գերասիմ Վարդանյանի հետ կապված, բայց արդյունքի չեն հասնում և չեն հասնի»,-այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գերասիմ Վարդանյանի շահերի պաշտպան Սերգեյ Հարությունյանը:

«Այս բոլոր գործերը մի նպատակ ունեն՝ սա քաղաքական հետապնդման դրսևորում է։ Այն անձինք, որոնք հայտնվում են անազատության մեջ քաղբանտարկյալներ են, և այս բոլոր գործերի նպատակն է ճնշել ընդդիմադիր խոսքը, վախեցնել ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, որպեսզի դադարեցնեն պայքարը, չհամարձակվեն շարունակել իրենց պայքարը, բայց մենք տեսնում ենք, որ վերջին 4 տարվա մեջ որևէ արդյունքի չեն հասել»,- մասնավորապես նշեց Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ