21 05 2024

Բեռն ընկնելու է շարքային քաղաքացու վրա. փաստաբանի համար 38%-ով ավելի են վճարելու. Սիմոն Բաբայան



«Խնդիրը վերաբերում է Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելուն, որով փաստաբանական գործունեությունը ներառվում է հարկման դաշտում՝ բացասական, այսպես ասած, դաշտում՝ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի տիրույթում։ Սրանով պայմանավորված մենք ունենում ենք բացասական հետևանքներ, թե ինչպես ՀՀ քաղաքացու համար, այնպես էլ՝ փաստաբանության համար։

Այս խնդիրը արծարծվել է տարբեր ժամանակներում, դեռևս 2019 թվականից այսպիսի նախագիծ դրվեց շրջանառության մեջ, հետագայում նախագիծը հանվեց շրջանառությունից, այս տարի ևս նախագիծը դրվեց»,- այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ