Երբ մենք տեսնում ենք պատժելիության բացակայություն, դրան հետևում են նաև դեպքերի կրկնություն, իսկ փաստաբանների ծեծի մասով չորս ամիս է արդեն որևէ առաջընթաց չկա: Այս մասին ԱԺ հանձնաժողովի քննարկման ժամանակ ասաց փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:
Նշենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկում:
«Այս օրերի ընթացքում փաստաբաններն անընդհատ հնչեցնում են իրենց պահանջները, որպեսի պատկան մարմինները արձագանքեն, մենք մի շարք ակցիաներ ենք անցկացրել, անգամ դիմել են մեկօրյա գործադուլի: Մեր պահանջը առաջին այն է, որ տվյալ ոստիկանները պետք է դադարեն աշխատեն: Սա իր մեջ խորքային խնդիրներ պարունակող իրավիճակ է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը