«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության դեմ պետք է պայքարել բոլոր մակարդակներով՝ օգտագործելով հնարավոր բոլոր մեթոդները, այդ թվում՝ դատական գործընթացները: Պետք է հարվածել նաև փաշինյանական իշխանության հիմքերին: Դրանցից մեկը Երևանի քաղաքապետարանն է:
«Մայր Հայաստանը» 3 դատական հայց է ներկայացրել ՔՊԿ-ի դեմ: Վիճարկվում են հետևյալ հարցերը՝
1. Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման հակաիրավականություն. մենք պահանջում ենք չեղարկել թանկացման որոշումը,
2. Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ապօրինի ստանձնում. թանկարժեք երդման արարողության ժամանակ քվորում չի եղել,
3. Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու ապօրինի որոշում»:
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը