Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ ճեպազրույցում դատավոր Սերգեյ Չիչոյանն անդրադարձավ 4 դատավորների հրաժարականների հարցին:
«Բոլորիս համար էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները», իսկ թե ինչո՞վ է մտահոգիչ հարցին ի պատասխան, նա ասաց. «Դե, առանց պատճառի, չիմանալով պատճառները։ Իրենցից, կարծեմ, մեկն է նշել, որ գիտությամբ է զբաղվելու, մնացածից տեղեկություն չունեմ»։
Հարցին՝ պարզե՞լ են, թե ով է դատական համակարգի «հուդան», ով տարել, գրագրությունը հասցրել է համապատասխան մարդկանց, ադյունքում դատավորները հրաժարական են տվել, դատավորը պատասխանեց. «Չեմ պարզել, բայց շատ հետաքրքիր է: Բոլոր տեղերում էլ կլինեն «գործ տվողներ» »:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը