Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը հաստատելու մասին:
Տարբերանշանի բաղադրիչներն են՝ Հայաստանի Հանրապետության դրոշի հերթական գույները, գլոբուսի տեսք ունեցող ցանցային գրաֆիկական պատկերը, տեսասևեռման գրաֆիկական պատկերը, աչքը, չափող թիրախի նշանացույցը, ութաթև արևները։
Հայաստանի Հանրապետության դրոշի հերթական գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության պետականությունը, որի կենսական շահերն է սպասարկում ծառայությունը.
Ծառայության տարբերանշանը կլոր կապույտ երիզ է, որն իր մեջ է պարուրում գլոբուսի կլորություն ունեցող ցանցային գրաֆիկական գծապատկեր, որը գտնվում է տարբերանշանում իշխող դիրք ունեցող տեսասևեռման տպավորություն ստեղծող աչքի ներքո, որի կենտրոնում պատկերված է չափող թիրախի նշանացույց։ Կապույտ երիզը կլոր ցանցային գծապատկերից առանձնացված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույները հաջորդականությամբ պատկերող ներքին եզրաշերտով։ Արտաքին կապույտ եզրաշերտի երկայնքով վերևի հատվածում նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ստորին հատվածում՝ «ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը, որոնք միմյանցից բաժանվում են երկու ութաթև արևի պատկերներով, որոնք տեղակայված են հորիզոնական նույն գծի վրա՝ կլորի երկու կողմերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը