14 12 2020

Անդրանիկ Քոչարյանը թուրքերի հետ տարբեր մակարդակներում հարաբերություն կառուցելուն է կողմ



Yerevan.Today-ի լրագրողը խորհրդարանում իմքայլական պատգամավորների հետ փորձում էր հարցազրույց անել հրատապ ու հանրությանը հուզող մի քանի հարցերի վերաբերյալ։ Նրանք, սակայն, խուսափում են հարցազրույցից։

Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, օրինակ, ասաց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ միշտ պետք է կառուցել տարբեր մակարդակներում։ Հարցին, իսկ՝ հարաբերություններ չկառուցեց, դրա համար պատերա՞զմ տեղի ունեցավ, պատասխանեց․ «Դուք հարցրեք նախկին իշխանություններին, Դուք դրանից ավելի տեղյակ եք»։ Հաջորդ հարցին պատասխանելու փոխարեն պատգամավորը լրագրողին հրեց սենյակից դուրս։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ