30 01 2024

Արագած Ախոյանի՝ դատավճռով սահմանված ժամկետը ավելի կարճ է, քան նա անցկացրել է կալանքի տակ

Արագած Ախոյանի՝ դատավճռով սահմանված ժամկետը ավելի կարճ է, քան նա անցկացրել է կալանքի տակ

 

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանը ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանին մեղավոր է ճանաչել և դտապարտել երկու ամիս ազատազրկման։ Բայց քանի որ Արագած Ախոյանը երեք ամիս գտնվել է կալանքի տակ, նրան ազատ են արձակել դատարանի դահլիճից։

Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը կալանավորվել էր 2023 թ. նոյեմբերի 7-ին՝ 2023 թ. հունիսի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար, որում, ըստ ՔԿ-ի, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Նախկին պատգամավորի փաստաբանը տեղեկացրել է, որ վերաքննիչ դատարան բողոք են ներկայացնելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ