15 01 2024

Տիրան Խաչատրյանը կալանավորվել է

Տիրան Խաչատրյանը կալանավորվել է

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ երկու ամսով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

«Դատավոր Գագիկ Պողոսյանը 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին»,- հայտնում է Տ.Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`) 3-րդ մասով։

 ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ