20 11 2023

Ադրբեջանում ավարտվել է պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ քրգործի նախաքննությունը

Ադրբեջանում ավարտվել է պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ քրգործի նախաքննությունը

Ադրբեջանում ավարտվել է այս տարվա օգոստոսին օկուպացված Քարվաճառում կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Քրեական գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան։

Ավելի վաղ Ադրբեջանի դատախազությունը հայտնել է ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ