23 09 2023

Լևոն Քոչարյանի ձերբակալությունը կրում է բացառապես քաղաքական կոնտեքստ. Ալեքսանդր Կոչուբաև

Լևոն Քոչարյանի ձերբակալությունը կրում է բացառապես քաղաքական կոնտեքստ. Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայտարարություն Լևոն Քոչարյանի գործով

Երեկ ակնհայտ անհիմն կասկածանքով ձերբակալվել է Լևոն Քոչարյանը: Կասկածի էությունը կայանում է նրանում, որ Լ.Քոչարյանը ծեծի է ենթարկել 4 կարմիր բերետավորների: Համացանցում տարածված բազմաթիվ տեսանյութերից ակնհայտ է, որ սա դասական սուտ մատնութուն է, քանի որ բերետները իրենք են մեքենայի մեջ խոշտանգել Լ. Քոչարյանին: Մեր գնահատմամբ սա Ն. Փաշինյանի «կոշտ արձագանքի» «ցուցումի» իրագործումն է: Սա քաղաքացիական անհնազանդության ակցիաները ճնշելու փորձ է, իսկ Լևոն Քոչարյանի ձերբակալությունը կրում է բացառապես քաղաքական կոնտեքստ: Ձերբակալման որոշումը բողոքարկվել է դատարան»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ