04 01 2021

Վայոց Ձորում բախվել են զորամասի ծառայության պետի Mercedes-ն ու պայմանագրային զինծառայողի Opel-ը

Վայոց Ձորում բախվել են զորամասի ծառայության պետի Mercedes-ն ու պայմանագրային զինծառայողի Opel-ը

Shamshyan.com-ը գրում է․ «Վայոց Ձորի մարզում երեկ՝ հունվարի 3-ին, ժամը 11։00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 146 կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչ 38-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած Mercedes մակնիշի եւ Արմավիր քաղաքի բնակիչ 45-ամյա Ավագ Բարսեղյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդ Հ․ Սարգսյանը, նրա ուղեւորներ՝ Երեւանի բնակիչ 55-ամյա Նունե Ավետիսյանը, Կապանի բնակիչ 23-ամյա Սիրանույշ Գյումշուդյանը, Opel-ի վարորդ Ա․ Բարսեղյանն ու նրա ուղեւոր՝ 17-ամյա Նարեկ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Հ․ Սարգսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես ծառայության պետ, իսկ Ա․ Բարսեղյանը ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ