Վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն, բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2020թ. նոյեմբերի վերջին կազմել է 1 տրլն 593 մլրդ 917 մլն դրամ՝ նախորդ ամսվա նկատմամբ նվազելով 30 մլրդ 964 մլն դրամով կամ 1,9 տոկոսով։ նույն աղբյուրի համաձայն, բնակչության բանկային ավանդները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նույնպես նվազել են՝ 2 մլրդ 488 մլն դրամով կամ 0,2 տոկոսով։
Հիշեցնենք, որ բանկերում բնակչության կողմից դրված ավանդների «փախչելու» գործընթացը սկսվել է այս տարվա սեպտեմբերից, ինչին մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը