14 07 2023

Շնորհավորում եմ Երևանի քաղաքապետին՝ արդեն 5-րդ պարտության առթիվ. իրավագետ

Շնորհավորում եմ Երևանի քաղաքապետին՝ արդեն 5-րդ պարտության առթիվ. իրավագետ

Իրավագետ Վահե Գրիգորյանը գրում է․

«Շնորհավորում եմ Երևանի քաղաքապետին հոբելյանական 5-րդ պարտության առթիվ.

Նախորդ տարի տեղի ունեցող բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը, բացի ընդդեմ Իշխան Սաղաթելյանի ներկայացված 4 հայցերի, մեկ հայց էլ ներկայացրել է ՀՅԴ անդամ Աշոտ Հովհաննիսյանի դեմ` պահանջելով որպես հավաքի կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով:

Ահա քիչ առաջ ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ Մեր պահանջը բավարարվել է` Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ Աշոտ Հովհաննիսյանի մերժվել է:

Հ.Գ. Հարգելի և սիրելի լրագրողներ, պարտվող կողմը Երևանի քաղաքապետն է ի պաշտոնե, բացակայության դեպքում` նրա պարտականությունները ժամանակավորապես կատարողը, քանի որ հայց հարուցելու իրավունքը պայմանավորված է համայնքի ղեկավարի պաշտոնով, իսկ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող(ները) չեն հրաժարավել հայցից. սա ընդունեք ի գիտություն:

Հ.Գ.Գ. Հարգելի և սիրելի լրագորղներ, Ես ԴԵՌ փաստաբան չեմ, իրավագետ եմ, հայցում եմ չնշել Ինձ որպես փաստաբան` սխալմունք չառաջացնելու համար:

Շնորհակալություն»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ