26 06 2023

Փաստաբաները ցույց են տալիս, թե ինչ է նշանակում ինստիտուտի պաշտպանություն. Էլինար Վարդանյան

Փաստաբաները ցույց են տալիս, թե ինչ է նշանակում ինստիտուտի պաշտպանություն. Էլինար Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր ԷԼինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաստաբանական համայնքը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում ինստիտուտի պաշտպանություն: Անվերապահ աջակցում եմ իմ գործընկերների այսօրվա մեկօրյա բողոքի ակցիային` գործադուլին:

Փաստաբանների նկատմամբ ոտնձգությունները անթույլատրելի են, վտանգում են ոչ միայն փաստաբանի անկախ գործունեությունը, այլև ողջ իրավական համակարգը, թեև իրավական համակարգը վաղուց արդեն դարձրել են խաղալիք:

Վաղը փաստաբանի նկատմամբ ոտնձգություն գործածները իրենք են իրավաբանական օգնության կարիք ունենալու, և վստահ եմ, որ ստանալու են պատշաճ օգնություն, բայց ինչ երեսով են դիմելու, չեմ էլ ուզում պատկերացնել:

Ի դեպ, փաստաբանական համայնքի համախմբվածությունը պետք է օրինակ լինի մասնագիտական այլ համայնքների համար: Կամ համայնքները միասնաբար կպաշտպանեն իրենց իրավունքներն ու շահերը, կամ կդառնան այսօրվա իշխանությունների հերթական թիրախը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ