20 05 2023

Չե՞ս կարող ճնշումներին դիմագրավել, դատավոր մի աշխատի, գնա ուրիշ բան աշխատի․ փաստաբան



 

«Իրավական բոլոր ընթացակարգերը ապահովելու ենք, բայց ցանկացարծ հեռուստադիտող, ունկնդիր թող ինքը որոշի՝ իրավակա՞ն է այս գործընթացը, թե ոչ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գայանո Հակոբյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանը՝ Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշեց կալանավորել 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանեին։

«Ի՞նչ տարբերություն՝ երկու ամիս է կալանքը, թե մեկ ամիս․ մեզ բոլորի համար կյանքը տված երեխայի մայրը կալանավորած է։ Ի՞նչ տարբերություն՝ մեկ ամսով է, թե երկու ամսով։ Թող որևէ մեկը դրա վրա շեշտադրում չանի»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ գործընթացը իրավական չէ։ «Եթե չգիտեին դատարանի որոշումը, ինչո՞ւ էին այդքան զորք բերել։ Ուրեմն գիտեին դատարանի որոշումը»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք ճնշումներ են եղել դատավորի վրա, փաստաբանը պատասխանեց․ «Ինչքան էլ ճնշում լինի, թուղթը ստորագրողը մեկ մարդ է, և թող որևէ մեկը չմտածի, որ երբևէ որևէ ճնշմամբ արդարացում է ունենալու։ Թուղթը ստորագրողը մեկ մարդ է։ Չե՞ս կարող դատավոր աշխատել, գնա ուրիշ բան աշխատի։ Չե՞ս կարող ճնշումներին դիմագրավել, գնա ուրիշ բան աշխատի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ