15 05 2023

Վահագն Վերմիշյանը դատապարտվեց ազատազրկման՝ 8 տարի ժամկետով

Վահագն Վերմիշյանը դատապարտվեց ազատազրկման՝ 8 տարի ժամկետով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Վահագն Վերմիշյանին առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով ազատազրկման՝ 8 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ ըստ առաջադրված մեղադրանքի՝ Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղ.շին կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019թ սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, որն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։

Մեղադրյալներն ութն են՝ Վահագն Վերմիշյանը, Վազգեն Պողոսյանը, Գագիկ Գալստյանը, Ջոն Ֆարխոյանը, Ռազմիկ Խուրշուդյանը, Մուշեղ Ավետիսյանը, Էլեն Գրիգորյանը և Վրեժ Ասրյանը, որոնց համար մեղադրանքի կողմն ազատազրկում է պահանջել, իսկ պաշտպանության կողմը՝ արդարացում՝ արձանագրելով, որ կաշառք ստանալու և կաշառք տալու իրադարձություն տեղի չի ունեցել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ