«Հանրային ձայն» կուսակցության համանախագահ Արտակ Գալստյանը, որը կալանավորված է շորթում կատարելու մեղադրանքով, խոշտանգվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
«Փաստաբան Արսեն Մկրտչյանից տեղեկացել եմ կալանավորված մեղադրյալ Արտակ Գալստյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում վերջին օրերին տեղի ունեցած խոշտանգման փաստերի մասին։
Փաստաբանի հայտնած տեղեկությունները գնահատում եմ արժանահավատ՝ թե՛ կոնկրետացվածության, թե՛ անուղղակի ապացույցների առկայության (circumstantial evidence) և թե՛ աղբյուրի հավաստիության տեսակետից։
Չպատժված խոշտանգման հաջորդ զոհը կարող է դառնալ յուրաքանչյուրս։ Այդ թվում հենց դու՛»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը