Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Վերաքննիչ դատարանը՝ (դատական կազմը՝ դատավորներ Մ.Արղամանյան, Գ.Հովհաննիսյան և Ռ.Պապոյան) քիչ առաջ բավարարեց «Պատմության ուսուցչի գործով» մեր վերաքննիչ բողոքը, բեկանեց առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և կայացրեց արդարացման դատավճիռ։ Դատավոր Արղամանյանը ներկայացրել է չհամընկնող հատուկ կարծիք։
Հիշեցնեմ, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով (նախագահող՝ դատավոր Մ.Մարտիրոսյան) «բռնության կոչերի» քաղաքական հոդվածով Հակոբ Գրիգորյանը դատապարտվել էր տուգանքի»։
Հիշեցնենք՝ Հակոբ Թելմանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը