Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրող դատախազը չէր ներկայացել դատական նիստին։
Լրագրողների հետ ճեպազրույցում փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ դեռևս 2021 թվականի օգստոսին, երբ Վերաքննիչ դատարանը բեկանել էր Առաջին ատյանի դատարի որոշումը Արմեն Չարչյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ, նշում էին, որ ԱՐմեն Չքարչյանը երկու հիմքով չի կարող գտնվել անազատության մեջ՝ անձեռնմխելիության և հիվանդությունների․
«Այն հիվանդությունները, որ արմե Չարչյանը ունի առերևույթ վկայում են, որ դրանք համապատասխանում են Կառավարության համապատասխան որոշմանը, որտեղ սահմանված են այն հվանդությունները, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ։ Սակայն Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը մեր փաստարկները չընդունեց, համարեց անհիմն, իսկ կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, բոլորը՝ սխալ, պարոն Չարչյանի հիվանդությունը անհամատեղելի է կալանքի հետ և դա պարզ դարձավ փորձաքննությունից»։
Փաստաբանը հայտնեց, որ դատավոր Ռուբեն Մխիթարյանի մասով միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի նա պատասպանատվություն կրի իր կայացրած ապօրինի դատական ակտի համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը