Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով մամուլի հրապարակումներին, գրում է.
«Մամուլում շարունակվում են տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ ես հրաժարվել եմ Արմեն Գևորգյանի շահերը պաշտպանել, որոնք իրականությանն առհասարակ չեն համապատասխանում։ Մի փոքր պարզաբանում մտցնեմ.
Նախ օրենքի ուժով պաշտպանն իրավունք չունի հրաժարվել իր պաշտպանի շահերի պաշտպանությունից: Բացի այդ, ես դատական նիստի ժամանակ հայտարարել եմ, որ հնարավոր չեմ համարում Արմեն Գևորգյանի շահերը պաշտպանել բացառապես դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատավարությանն, ինչը նշանակում է, որ թե «Սիլվայի» և թե կարճված «մարտի 1» գործով վերադաս ատյաններում շարունակում եմ պաշտպանել Արմեն Գևորգյանի իրավունքներն ու օրինական շահերը։
Ի դեպ դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Արմեն Գևորգյանին Ստրասբուրգ մեկնելու թույլտվություն տալը մերժելու մասին կայացրած դատական ակտն իմ կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան։
Խնդրում եմ լրագրող գործընկերներին նյութ գրելիս ճիշտ ձևակերպումներ տալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը