20 03 2023

Քրեական գործ է հարուցվել զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանի նկատմամբ

Քրեական գործ է հարուցվել զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանի նկատմամբ

Քննչական կոմիտեն 2.5 տարի անգործության է մատնված, չի հետաքրքրվել անհետ կորած տղաների ճակատագրով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է 44-օրյա պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը:

«Դիմում եմ դատախազություն որ անգործություն ցուցաբերած մարդկանց պատժեն, սակայն պատասխան եմ ստանում, որ բազմաթիվ անհետ կորածների վերաբերյալ գործողություներ են արվել, բայց այսօր մենք 270 անհետ կորած ունենք, որեւէ մեկի վերաբերյալ ոչ մի բան արված չի: Հաջորդ դիմումը ներկայացնում եմ ԱԱԾ ղեկավար պարոն Աբազյանին եւ խնդրում եմ, որ հանդիպում կազմակերպի ծնողների , Արգիշտի Քյարամյանի եւ Աննա Վարդապետյանի ներկայությամբ, որ մենք հարցեր տանք, որ այդ մարդիկ, որոնք կարող են ինչ որ որոշումներ կայացնել, ներկա լինեն: Դրանից հետո  քննիչ Էդգար Ալեքսանյանը, որն  ըստ իրեն անկողմնակալ քննություն է անում, երեկ ինձ եւս մեկ հոդված ներկայացրեց, որը 5-10 տարի է պատիժ սահմանում եւ առաջադրվում է զորամաս անօրինական ներխուժման համար: Կամ Վահանյան Իշխանի, կամ Արգիշտի Քյարամյանի ուղղորդմամբ այսօր սուտ ցուցմունքներ են տալիս, երեւի Արգիշտի Քյարամյանն է հրահանգել, որ ինչ ուզում եք արեք, Արսեն Ղուկասյանին լռեցրեք, քանի որ ինքն արդեն շատ է քչփորում»,-ասաց նա:

Ղուկասյանի խոսքով՝ այս շինծու քրեական գործերով չի հաջողվի իրենց լռեցնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ