10 02 2023

Սա շատ վատ ձեռագիր է, կարծես 90-ական թվականները լինեն՝ ոստիկանը փաստաբանի է ծեծում. Արա Զոհրաբյան



Մենք գործ ունենք փաստաբանի հետ, պատկերացևրեք շարքային քաղաքացու հանդեպ ինչ ասես կարող են անել, վերջում էլ ինչ ուզեն, գրեն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝անդրադառնալով ոստիկանների պահվածքին:

Հիշեցնենք, որ Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ փաստաբաններ Էմանուել Անանյանին ու Մարզպետ Ավագյանին ոստիկանները ծեծի են ենթարկել:

«Սա շատ վատ ձեռագիր է, կարծես 90-ական թվականները լինեն, ստացվում է, որ փաստաբանը չի կարողանում ոչ միայն իր պաշտպանյալի, այլի իր շահերը պաշտպանել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ