Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ոչ միայն Եվրոպական դատարան է գանգատ ներկայացրել, այլ նաև դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:
«Արդարադատության միջազգային դատարան դիմել ենք նամակով, խնդրելով, փոխանցել Ադրբեջանին մեր այն դիրքորոշումը, որ 48 ժամվա ընթացքում պետք է ապաշրջափակվի Բերձորի միջանցքը, որպեսզի մարդկանց հնարավորություն տրվի ազատ տեղաշարժի իրավունքն ապահովել»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը