Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց այսօրվա դատական նիստը․ չեն ներկայացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։
Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է դատարանին, որ չի կարող ներկայանալ՝ այլ դատական նիստին մասնակցելու պատճառով։ Իսկ Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով։ Ինչ վերաբերում է պաշտպան Արամ Օրբելյանին, ապա, ինչպես հայտնեց Ռոբերտ Քոչարյանը, պայմանավորվածություն կա, որ նա գալիս է միայն միջնորդություն ունենալու դեպքում։ Մյուս պաշտպանների չներկայանալու մասին նա տեղեկացված չի եղել։
Հաշվի առնելով, որ պաշտպանների բացակայության դեպքում նիստը չի կարող շարունակվել, դատարանը հետաձգեց նիստը մինչև դեկտեմբերի 6-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը