16 11 2022

Արուսյակ Ալեքսանյանի օգնականն ազատ է արձակվել

Արուսյակ Ալեքսանյանի օգնականն ազատ է արձակվել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Բեկթաշյանի այսօր՝ նոյեմբերի 16–ին, բավարարել է փաստաբանների՝ Վերաքննիչ բողոքը եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականն  ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան  Գարիկ Գալիկյանը։

Հիշեցնենք՝ դատարանը հոկտեմբերին կալանավորել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, նրա օգնականին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Դատավորը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնական լիազորությունները անցնելու համար։ Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցված են։

Օգնականը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու հարցում օժանդակելու մեջ։

Էրիկ Ալեքսանյանն էլ մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ