16 11 2022

Ուշագրավ զարգացումներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության գործով. Ալեքսանդր Կոչուբաև

Ուշագրավ զարգացումներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության գործով. Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.

Մի քանի ամիս առաջ Էջմիածին քաղաքում տեղի էր ունեցել սպանություն, որի օժանդակության մեջ մեղադրվում է իմ պաշտպանյալ Ա. Մ.-ն: Այս գործով նախաքննական մարմինը կալանավորման շրջանակներում ներկայացրել էր «փակ» վկայով ցուցմունք, առ այն, որ տուժող Ա. Ա.-ն վկային հայտնել է, որ տեսել է իրենց վրա կրակողներին: Կալանավորման երկարացման վարույթում ներկայացվել է մեկ այլ «փակ» վկայով ցուցմունք, որ տուժողը այդ անձին ևս հայտնել է, որ տեսել է կրակողներին: Հատկանշական է, որ տուժող Ա. Ա.-ի հետ առերեսվելու իմ միջնորդությունը անտեսվել է նախաքննական մարմնի կողմից: Ահասկանալի է՝ ինչու՞ չի իրականացվում տուժողի և մեղադրյալի առերեսումը, եթե տուժողը տեսել է կրկողներին և դրա մասին հայտնել է երկու անձանց, ովքեր էլ իրենց հերթին ցուցմունքներ են տվել, ապա ինչու՞ հենց տուժողը չի պնդում դրանք առերես: Իմ պաշտպանյալ Ա. Մ.-ն արդեն 3 ամիս է կալանքի տակ է, միայն այն բանի համար, որ տուժող Ա. Ա.-ն երկու հոգու պատմել է դեպքի մասին: Հատկանշական է, որ առերեսումը չիրականացնելու դեմ տարված բողոքս հսկող դատախազը ևս անտեսել է, դատախազի և քննիչի անգործության դեմ բողոք կներկայացվի դատարան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ