11 11 2022

Հուսով եմ, որ դատավորը կունենա բավականաչափ վճռականություն և ազատ կարձակի Գերասիմ Վարդանյանին․ Բենիկ Գալստյան

Հուսով եմ, որ դատավորը կունենա բավականաչափ վճռականություն և ազատ կարձակի Գերասիմ Վարդանյանին․ Բենիկ Գալստյան

Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է․

«Այսօր ստացանք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշումը, համաձայն որի Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշման դեմ ներկայացված մեր բողոքի վերաբերյալ վարույթն իրականացվելու է գրավոր ընթացակարգով, դատական ակտը կայացվելու է նոյեմբերի 17-ին։

Խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ դատավոր Հովհաննիսյանը մերժել է բողոքի քննարկումը բանավոր ընթացակարգով անցակցնելու մեր միջնորդությունը՝ այդ կերպ զրկելով Գերասիմ Վարդանյանին հրապարակային դատական նիստի ընթացքում իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից։

Այնուամենայնիվ հուսով եմ, որ դատավոր Հովհաննիսյանը կունենա բավականաչափ վճռականություն և ազատ կարձակի արդեն 6 ամիս ապօրինի կալանավորված Գերասիմ Վարդանյանին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ