12 09 2022

Երկու տարի առաջ այս օրերին ադրբեջանը նույնպես բաց տեքստով խոսում էր հարվածելու մասին․ Մելիքյան

Երկու տարի առաջ այս օրերին ադրբեջանը նույնպես բաց տեքստով խոսում էր հարվածելու մասին․ Մելիքյան

Երկու տարի առաջ այս օրերին ադրբեջանը նույնպես բաց տեքստով խոսում էր այն մասին, որ շուտով հարվածելու է։ Այս մասին գրել է իրավաբան Ռուբեն Մելիքյանը:

««Ապաշնորհ» խաղացող Հայաստանի ղեկավարությունն էլ նույնպես այդ ուղղությամբ ոչինչ չէր անում ու պլանային կարգով զբաղվում էր ներքաղաքական բռնաճնշումներով։ Ու եթե այն ժամանակ դեռ կարելի էր նիկոլական ռեժիմի վարքագիծը գնահատել որպես հանցավոր անփութություն, ապա այսօր արդեն պարզ է՝ թե՛ 2020-ի ու թե՛ 2022-ի սեպտեմբերի սկզբին քպ-ական իշխանության անգործությունը ոչ թե անփութության ու ապաշնորհության, այլ լավ էլ չարամիտ դիտավորության դրսևորում է։ Այդ մարդկանց առջև ինչ-որ արտաքին ուժեր դրել են Հայաստանը վարի տալու խնդիր։ Էդքան բան»,- գրել է Մելիքյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ