«Ինքնաբացարկի միջնոդությունը չի ընդունվելու դատավորի կողմից , ինչպես տեսնում եմ ինքը խնդիր ունի այս գործը քննելու հետ , խնդիր ունի երկարաժամկետ կալանքի տակ պահելու Աղվան Հովսեփյանին, խնդիր ունի, որպեսզի հետագայում կայացնի այն դատական ակտը , որը որ պատվիրված է։ Մնացական Մարտիրոսյանն ընտրեց խուսափելու մեթոդը, պատճառաբանելով թե՝ նոր հանգամանք չենք ասել ու հետևաբար մի անգամ քննարկել է խափանման միջոցի հարցը՝ ծանր հիվանդության հիմքով, դրա համար էլ չի քննարկի։ Դրա համար ենք հարց բարձրացնում, եթե անձը՝ մեղադրյալը գտնվում է մահամերձ վիճակում ու այդ պահին բժիշկներն ասեն պետք է անհապաղ ազատ արձակել և մենք բերում ենք փաստաթուղթը, ի՞նչ է նա պետք է ասի ես մի անգամ քննարկել եմ ու էլ երբեք չե՞մ քննարկի»,-այս մասին լրագրողերի հետ զրույցում ասաց Աղվան Հովսեփյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Մենք ՀՀ-ում տեսնում ենք,որ անձինք կալանավայրերում մահանում են, կալանքի տակ գտնվելու պայմաններում մահանում են, որովհետև դատավորները կաշկանդված են այդ անձանց ազատ արձակելուց «,-ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը