08 07 2022

Խորհուրդ ԲԴԽ անդամներին՝ զերծ մնացեք դատավոր Գրիգորյանի նկատմամբ միջնորդավորված ճնշումներին աջակցելուց. փաստաբան

Խորհուրդ ԲԴԽ անդամներին՝ զերծ մնացեք դատավոր Գրիգորյանի նկատմամբ միջնորդավորված ճնշումներին աջակցելուց. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Մի բարի խորհուրդ ԲԴԽ անդամներին՝ զերծ մնացեք դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ միջնորդավորված ճնշումներին աջակցելուց, եթե իսկապես կարևորում եք անկախ դատական համակարգի ստեղծումը։ Դատավոր Գրիգորյանն այն բացառիկ դատավորներից է, ով շատ գրագետ լինելուց բացի, նաև երկար տարիներ միայն փաստաբանական գործունեությամբ է զբաղվել և գրեթե անթերի կերպով ապահովում է մրցակցային դատավարության հիմնարար սկզբունքների իրագործումը քրեական արդարադատության գործընթացում, ինչն, անկեղծ ասած, ինձ մոտ նույնպես երբեմն բնական նյարդայնություն էր առաջացնում, երբ մեղադրանքի կողմում էի՝ դատախազի պաշտոն էի զբաղեցնում…։ Ցավոք, վերջին ժամանակահատվածում, այդ ապօրինի ճնշումների արդյունքում դատավոր Գրիգորյանը կարծես իրեն նման չլինի, ամեն դեպքում՝ ավելորդ լարվածությունը տեսանելի է։ Հիշեք, որ յուրաքանչյուր իրավական պետության դատական համակարգի ողնաշարը հենց այսպիսի պրոֆեսիոնալ դատավորները պետք է կազմեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ