Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին ժամանակավորապես՝ հուլիսի 5-ից մինչև հուլիսի 19-ը բացակայել երկրից: Այդ օրերին նա լինելու է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ մասնակցելու է ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքներին, նաև ունենալու է մի շարք հանդիպումներ։
Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:
Դատարանն այսօր շարունակեց «Սիլվայի գործով» ապացույցների հետազոտումը։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հրապարակած մի շարք ապացույցների մեջ տեղ են գտել ոչ հայերեն, լատինատառ բառեր, ինչն անընդունելի է համարվել պաշտպանների կողմից։ Խոսքը գնում է անգլերեն լեզվով կազմված վճարային հանձնարարականների մասին, որոնց թարգմանության համար դատարանը որոշել է անգլերենի թարգմանիչ ներգրավել։ Այդ հարցի քննարկումը կլինի հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց հուլիսի 19-ին, ժամը 13։00-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը