23 06 2022

Գյումրու սադրանքների գործով պապիկները չէին եկել դատական նիստին

Գյումրու սադրանքների գործով պապիկները չէին եկել դատական նիստին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 23-ին, մայիսի 8-ին Գյումրու Երեւանյան խճուղում ընդդիմության ավտոերթի ընթացքում տեղի ունեցած միջադեպի  գործով մեղադրյալներ Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գոռ Մաթեւոսյանի, Գոռ Սարգսյանի, Գեւորգ Մուրադյանի գործով դատական նիստը հետաձգելու մասին որոշում է կայացրել։

Գործով տուժողի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել այն մասին, որ տուժողները չեն կարող մասնակցել դատական նիստերին՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառով, սակայն դատարանը գտել է, որ անհրաժեշտ է, որ տուժողները նիստին ներկայանան։ Քանի որ այսօրվա նիստին տուժողների մի մասը չէր ներկայացել, դատարանը որոշեց նիստը հետաձգել։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին՝ ժամը 14։00-ին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ