ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը պատրաստվում է ապացույցի թույլատրելիության միջնորդություն ներկայացնել։ «Սիլվայի գործով» այսօրվա դատական նիստին դատարանը դռնբաց ռեժիմով անցավ ապացույցների հետազոտմանը։
Մեղադրող կողմը ներկայացրեց բանկային գաղտնիք հանդիսացող բազմաթիվ տեղեկություններ, որոնք վերաբերում էին նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և Ռ․ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։
Պաշտպանները նկատեցին, որ ներկայացված բոլոր տեղեկությունները և հայտարարություններն անթույլատրելի են, կատարված բոլոր առգրավումները կատարվել են օրենքի խախտումով, իսկ դատարանում նեկայացված ապացույցներն ունեն թույլատրելիության խնդիր։
Խուդոյանի՝ միջնորդություն ներկայացնելու մասին հայտարարությունից հետո դատավոր Դանիբեկյանն ասաց, որ այն կքննարկվի հաջորդ դատական նիստին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը