Ես մեղադրվում եմ ֆեսյբուքյան գրառումների համար։ Գրառումներիս մեջ Փաշինյանին ասել եմ «զիբիլի վեդրոյի վրայի կատու» և «Քաջ Նազար», այս բառերի համար է մեղադրանք առաջադրվել։ Այս հոդվածը հուլիսի 1-ից դուրս է հանվելու և ըստ էության այսպիսի գործողությունները հակաժողովրդավարական են։ Yerevan.Today-ի հետ զրույցում դատական նիստից հետո ասաց ակտիվիստ Մանուել Մանուկյանը։
«Ժողովդրավարության մասին բարձր գոռացող իշխանությունները խոսքի ազատության հետ կապված լուրջ դիկտատորիա են հաստատել։ Ոնց կարելի է մարդուն ազատ խոսքի համար քրեական հետապնդումների ենթարկել։ Ես քաղաքական հետապնդման զոհ եմ։ Փաշինյանը չի բողոքել, որ վիրավորվել է զիբիլի վրայի կատու բառից․ տուժող կողմ չկա։ Եթե Փաշինյանը վիրավորվել է զիբիլի վրայի կատու բառից, ապա թող էդ մարդը գա և ասի, որ վիրավորվել է էդ բառից, ես էլ հասկանամ, որ վիրավորվել է, չասեմ էդ բառը։ Ես պնդում եմ, որ Փաշինյանը ոչ թե վիարվորվում, այլ լավ է զգում էդ բառից, քրգործ հարուցողը ո՞նց է որոշել, որ Փաշինյանը վիրավորվել է»,-ասաց Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը