Ինչպես հայտնի է ԱԱԾ աշխատակիցնները մտել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն և տարել հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։ Փաստաբան Վահե Եփրիկյանը ներկայացնելով ՝ բերման ենթարկելու հնարավոր վարկածները նշեց․
«Այս պահի դրությամբ կարող ենք երկու եզրահանգում անել ՝ հավանաբար պարոն Եսայանը բերման է ենթարկվել ՝ նախորդիվ շինծու քրեական գործերով ինչ-որ մեկով և երկրորդ՝ այն որ պարոն Եսայանը բերման է ենթարկվել, արդեն իսկ օրենքի կոպտագույն խախտում է , քանի որ վերջինս որևէ կերպ ծանուցված չի եղել ՝ իրավակիրառման մարմին ներկայանալու առումով, այսինքն՝ բերման երնթարկելը եղել է ոչ իրավաչափ»,-ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը։։
«Կարծում եմ, որ եթե վարույթ իրականացնողն իր գործողությունները սկսել է նման կոպտագույն խախտումներով մնացած գործողությունները նույնպես լինելու են ածանցյալ կերպով ապօրինի»,-ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը