19 05 2022

Իգոր Խաչատուրովի դեմ հարուցված գործով ապացույց չկա, գործ սարքելուց էլ պետք է մտածել. Միհրան Պողոսյան



Դավիթ Արղամանյանի հետ որոշ գործերով առկա է անաչառության լուրջ դեֆիցիտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում դատական նիստից առաջ ասաց Իգոր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Իգոր Խաչատուրովի հանդեպ հարուցված գործով որևէ ապացույց չկա, գործ սարքելուց էլ պետք է մի քիչ մտածել: Ամբողջ ակցիան տեղի է ունեցել տեսախցիկների առջև, դրանցով ապացուցվումմ է, որ Իգոր Խաչատուրովը որևէ ոստիկանի չի հարվածել: Ոստիկանները պետք է ընդունեն, որ իրենք մեխի գլուխ են, կամ ուղղակի ստում են»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ