Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանը Իմ, Արծվիկ Մինասյանի և Արթուր Ղազինյանի համատեղ դիմումի հիման վրա ոչ իրավաչափ ճանաչեց կառավարության 2020թ սեպտեմբերի 27-ի` ռազմական դրություն հայտարարելու մասին թիվ 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 8-րդ և 4-րդ գլխի 9.1 կետերն, այսինքն ռազմական դրության ժամանակ հավաքների և կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ կառավարության կողմից դրված սահմանափակումները:
Եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո այս հիմքերից որևէ մեկով տուգանված անձինք ազատ են պահանջելու փոխհատուցել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում իրենց հասցված վնասը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը