03 05 2022

Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով

Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, որ այսօր 15։30-ին Վերաքննիչ դատարանում մեկ այլ նիստի պետք է մասնակցի։ Նաև տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվելու է իր պաշտպանյալի՝ կալանքից ազատելու հարցը։

Դատավորն ընդմիջում հայտարարեց՝ դատարանի հետագա գործողությունները քննարկելու։ Այդ ընթացքում Լուսինե Սահակյանը հեռացավ դահլիճից։ Ընդմիջումից հետո Դանիբեկյանը վերադարձավ դահլիճ և հայտարարեց, որ հետաձգում է դատական նիստը մինչև մայիսի 10-ը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ